Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը պայմանագիր է ստորագրել «Սպարտակ»-ի հետ: Այս մասին հայտարարել է «ցուլերի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:
«Յուրան ինձ ասաց, որ պայմանագիր է ստորագրել «Սպարտակ»-ի հետ, և դա արդեն լուծված հարց է: Մենք արդեն սովոր ենք գոլեր խփել առանց Յուրայի: Այոʹ, այս հարձակվողի հետ մենք շատ ավելի ուժեղ էինք, սակայն ուշադրություն ենք դարձնում թիմի խաղին: Կարծում եմ՝ մենք դեռ կուժեղացնենք մեր թիմը»,- Р-Спорт-ը փոխանցում է Մուսլինի խոսքերը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը Twitter-ի իր էջում գրել է, որ տեղափոխվում է «Սպարտակ»:






































