Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 15-րդ տուրի «Բավարիա»-ի դեմ խաղից առաջ խոսել է մյունխենյան թիմի հետ ունեցած մրցակցության մասին:
«Մենք կարող ենք հաղթել «Բավարիա»-ին: Մենք դա արդեն հինգ անգամ անընդմեջ արել ենք առաջնությունում, չնայած պարտվեցինք սուպերգավաթային խաղում: Այդ ժամանակ էլ պարզ դարձավ, թե ինչքան ուժեղ են նրանք այս տարի:
Սակայն մենք ունենք այն, ինչ կարող ենք հակադրել նրանց: Պետք է ամբողջ ուժերը ներդնել ու ճիշտ արձագանքել նրանց ճնշմանը: Ոչ ոք չի խոստանում, որ մենք անպայման հաղթելու ենք:
Նրանք ֆավորիտ են, քանի որ մեզանից առաջ են 11 միավորով, խաղում են սեփական հարկի տակ, սակայն մենք պետք է բարդացնենք նրանց կյանքը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:






































