Մայրական բնազդն ու հոգատարությունը սահման չեն ճանաչում: Դա հատուկ է նաև կենդանիներին: Այդ մասին է վկայում YouTube վիդեոհոսթինգում հայտնված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է շունը «որդեգրել» վագրի որբացած երեք ձագերին, և թե ինչ հոգատարությամբ է կերակրում նրանց ու խաղում փոքրիկների հետ:
Թալիմ անունով սպիտակ շվեյցարական հովվաշունը փորձում է լրացնել նրանց լքած մայրիկի՝ Բագիրայի բացը:
Այս արտասովոր «ընտանեկան պատկերը» նկարահանվել է Սոչիի կենդանաբանական այգում: Վագրերը լույս աշխարհ են եկել «Օկտյաբրսկի» գազանանոցում, նոյեմբերի 14-ին, երկուսը արու են, մեկը՝ էգ:







































