ԱՄՆ-ը Սիրիայի ընդդիմությանը մոտ 2 000 մուլտիմեդիա փաթեթներ է ուղարկել կապի և տեղեկության փոխանակման համար, հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «Մենք գիտենք, որ Սիրիայում վարչակարգը սահմանափակել է որոշ կապի միջոցների`համացանցի, բջջային կապի, լարային հեռախոսակապի աշխատանքը կամ անջատել դրանք, մասնավորապես, Դամասկոսում, Համայում, Հոմսում և Տարտուսում: Մենք քննադատում ենք այդպիսի գործողությունները»,- ասել է Նուլանդը, փոխանցում է Kommersant.ru-ն: Նուլանդը պատմել է, որ իրենց ուղարկած սարքավորումների մեջ կան համակարգիչներ, հեռախոսներ և տեսախցիկներ: Բոլոր այդ սարքերը կաշխատեն սիրիական ցանցերից անկախ և պաշտպանված են գաղտնալսումից, կապի ցանցերից անջատելուց և աշխատանքին հեռահար միջամտությունից:











































