Արգենտինայի նախագահ Քիստինա Ֆերնանդես դե Քիրշները մեջքի ցավերի պատճառով հրաժարվել է ուղևորվել Լիմա՝ մասնակցելու UNASUR –ի (Հարավամերիկյան ազգերի միություն) գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նախագահի բժշկական խմբի տարածած պաշտոնական հաղորդագրությանը:
Փաստաթղթում ասվում է, որ Քիրշներին լյումբագոյի (գոտկատեղի սուր ցավեր) պատճառով խորհուրդ է տրվել հրաժարվել դեպի Պերու ուղևորությունից:
Արգենտինան հանդիպմանը կներկայացնի փոխնախագահ Ամադո Բուդուն:
Ավելի վաղ նոյեմբերի կեսերին նախագահը բժիշկների խոհրդով հրաժարվել էր մասնակցել Իսպանիայի Կադիս քաղաքում XXII Իբերաամերիկյան հանդիպմանը: Պատճառը ժամային գոտիների պատճառով գրաֆիկում հավելյալ ծանրաբեռնվածությունից խուսափելն էր: Սակայն Արգենտինայի նախագահի որոշումը դիտվեց որպես Մադրիդի և Բուենոս Այրեսի միջև հարաբերությունների սառեցման փորձ այն բանից հետո, երբ Արգենտինայի կառավարությունը ազգայնացրեց YPF նավթագազային կորպորացիան:
Այս շաբաթ Քիրշները կոչ է արել UNASUR-ին քննարկել միջազգային ֆինանսական խմբերի կողմից «իրավական գաղութականացման խնդիրը»: Նման հայցի պատճառը ԱՄՆ-ի դատարանի որոշումն է, որը Բուենոս Այրեսին պարտադրում է 1.3 մլրդ դոլար վճարել վարկատուներին, որոնք չեն համաձայնում արգենտինական պարտքի վերակազմավորման հարցում:








































