Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Լուկաս Լեյվան, որն օգոստոսին ազդրի վնասվածք էր ստացել, պատրաստվում է խաղադաշտ վերադառնալ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին՝ մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
«Մոտ ապագայում Լուկասը կվերադառնա: Նա բավական աշխատել է և փորձում է վերադառնալ որքան հնարավոր է շուտ»,- ասել է Ռոջերսը:






































