Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Չի բացառվում, որ ՀՅԴ-ն չմասնակցի ընտրություններին

ՀՅԴ ներկայացուցիչները կուսակցության առաջարկած 7 կետանոց պլատֆորմի շուրջ հանդիպել են խորհրդարանական բոլոր ուժերի հետ, բացի ՀՀԿ-ից, իսկ դեկտեմբերի 6-ին նախատեսվում է հանդիպում արտախորհրդարանական ուժերի, քաղաքագետների, ՀԿ ներկայացուցիչների հետ՝ պատկերն ամբողջացնելու և վերջնական եզրահանգման գալու համար: «Մեր օրակարգը բխում է իրական ախտաճանաչումից, որպեսզի ունենանք նոր իշխանություն, նոր որակով: Եթե սա չի ընդունվում, ուրեմն մյուս խոսակցությունները կուլիսային են»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նա նշել է, որ եթե համախմբում չի լինում, չի լինում նաև ճիշտ մրցակցություն: Համախմբումն էլ հնարավոր է իրենց ներկայացրած 7 կետերի շուրջ: «Այս փուլում եթե պարզ չէ, որ մենք համաձայն ենք, թե ինչ քայլերով են երկիրը փոխելու, հաջորդ փուլն անհնար է, այսինքն, գտնել միասնական թեկնածու, առանց միասնական օրակարգի, անհնար է, լինելու է այն, ինչ եղել է մշտապես»,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ համախմբում ՀՅԴ առաջարկած կետերի շուրջ չի նշանակում համախմբում ՀՅԴ–ի շուրջ: Բայց պետք է թեկնածուն լինի այնպիսին, որը կարող է այս կետերն իրականացնել: Իսկ դա կարող է լինել անգամ երկրի ներկայիս նախագահը, եթե ընդունի այդ կետերը. «Եթե թեկնածուի շուրջ համախմբում չեղավ, կնշանակի, որ բոլորը եկել են բանակցությունների՝ մտքում ունենալով իրենց թեկնածուն»:

Արմեն Ռուստամյանը նշել է, որ այս պահին խորհրդարանական համակարգին անցման վերաբերյալ վերապահում ունեն ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը, իսկ ՀՀԿ-ն կտրուկ դեմ է: Այսինքն, նրանց թվում է, որ «պետք է գան իշխանության և օգտվեն նախագահական համակարգի բարիքներից»:

Ա. Ռուստամյանը նշել է, որ քաղաքական շահերի կոնյունկտուրայից ելնելով չէ, որ իրենք առաջ են բերել իրենց օրակարգը. Դրա կետերը բոլորն էլ նախկինում ասել են. «Այնպես չէ, որ ասում ենք այդ մասին այսօր՝ ընտրությունների նախաշեմին, որ մեր թեկնածուին առաջ տանենք: Սա նոր բերված օրակարգ չէ, այլ Դաշնակցության կողմից քաղաքական համոզումով ձևակերպված օրակարգ: Ընտրություններին մասնակցել-չմասնակցելն էլ է սրանից կախված: Ի՞նչ ընտրություն, եթե պետք է լինի ձևական: Սա օլիմպիադա չէ, որ մասնակցությունն արդեն կարևոր է»: Բանախոսը նաև ասել է, թե չի բացառվում, որ ՀՅԴ-ն չի մասնակցի ընտրություններին, եթե դրանք լինեն այնպիսին, ինչպիսին ԱԺ ընտրություններն էին: Ամեն ինչ ՀՅԴ-ի համար պարզ կլինի դեկտեմբերի 6-ի ֆորումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում