Ցյուրիխի քաղաքային խորհուրդն ընդունել է հատուկ սեքս-բոքսեր կառուցելու նախագիծը: 2013-ի օգոստոսից մարմնավաճառներն ու նրանց հաճախորդները ապահովված կլինեն անվտանգ և հարմարավետ տարածքով՝ քաղաքի արդյունաբերական հատվածում: Դրանք կլինեն ավտոտնակների կրկնօրինակներ, որոնցում հնարավոր կլինի թողնել ավտոմեքենան և տրվել ինտիմին: Նախագծի նպատակն է բոլորին հասանելի փողոցային վայրերից մարմնավաճառներին տեղափոխել առանձին վայրեր: Սեքս-բոքսերի շինարարությունն արվում է Ցյուրիխում մարմանվաճառության մասին օրենքում կատարվող բարեփոխումների շրջանակներում:
Արդեն առանձնացված տարծքում աշխատող յուրաքնչյուր կին պետք է ունենա բժշկական ապահովագրություն և թույլտվություն, իսկ ամեն աշխատանքային հերթափոխ ստիպված կլինի վճարել ճամփեզրի ավտոմատի միջոցով, հայտնում է pravdaurfo.ru-ն:










































