Ասիական արտադրողները հայտարարել են, որ Windows 8 օպերացիոն համակարգով և սենսորային էկրանով նոթբուքերը «գնորդներ չեն գտնում»: Նման կարծիք, մասնավորապես, հայտնել է Asustek-ի ֆինանսական տնօրեն Դևիդ Չանգը։
Չանգը նշել է, որ այժմ Windows 8–ի պահանջարկը բարձր չէ: ԱՄՆ-ի խանութներում Asustek ընկերության 11.6 դյույմանոց էկրանով Vivobook սենսորային նոթբուքն արժե 480 դոլար:
Acer ընկերությունում կարծում են, որ ցածր գինը կարող է նպաստել Windows-նոթբուքերի լայն սպառմանը: Daiwa-ի վերլուծաբան Քրիստին Վանը համաձայն է այս կարծիքի հետ, որ Windows-նոթբուքերի հանրահայտությունը սահմանափակող գլխավոր գործոնը գինն է: Նրա կարծիքով՝ այս նոթբուքերի պահանջարկը կմեծանա, եթե դրանք ավելի մատչելի լինեն:










































