Իեն Մաքելենն ու Պատրիկ Սթյուարտը կնկարահանվեն «Իքս մարդիկ» ֆիլմի նոր սերիայում: Ֆիլմի ռեժիսոր Բրայան Սիգերն այս մասին գրել է Twitter-ի իր բլոգում:
Մուտանտների մասին ժապավենը կկոչվի «Իքս մարդիկ. անցնող ապագայի օրերը» (X-Men: Days of Future Past): Այն ուղղակի կլինի 2011 թ. «Իքս մարդիկ. առաջին դաս» ֆիլմի շարունակությունը, որն իր հերթին եռագրության մաս է, որի ֆիլմերը վարձույթ են դուրս եկել 2000, 2003 ու 2006 թթ.:
Ֆասբենդերի, Մաքելենի ու Սթյուարտի հետ ֆիլմում կնկարահանվեն նաև Ջենիֆեր Լոուրենսն ու Ջեյսոն Ֆլեմինգը:
Նախատեսված է, որ ֆիլմը վարձույթ դուրս կգա 2014 թ. հունիսին:







































