Փարիզյան ՊՍԺ-ի սեփականատերերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չեն պատրաստվում բանակցություններ վարել և թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Այդ մասին տեղեկացնում է ֆրանսիական L’Equipe –ը: Թիմի ղեկավարությունը չի ցանկանում աշխատանքից հեռացնել ակումբը ներկայումս գլխավորող Կարլո Անչելոտիին:
Հիշեցնենք, որ Marca հանդեսն ավելի վաղ հայտարարել էր փարիզյան ակումբի և պորտուգալացի մասնագետի միջև կայացած նախնական բանակցությունների մասին:






































