Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Հեռուստամարաթոն 2012»-ի գումարները ե՞րբ կհասնեն սիրիահայերին

Դեռևս հայտնի չէ, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի ընթացքում հավաքագրված գումարի 10 %-ը երբ կուղղվի սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հասմիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ հարցը ավելի հստակ կլինի, երբ Հայաստանում լինի հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հասմիկ Գրիգորյանը նշեց, որ «համահայկական հիմնադրամի 25 տեղական մարմինները տարբեր օրենսդրական դաշտերում են գործում, այսինքն՝ տարբեր ձևով է կանոնակարգվում բարեգործական գործունեությունը, ուստի նրբություններ կան, որոնք այս պահին քննարկվում և հստակեցվում են»: Ըստ նրա՝ տնօրենը կլինի շաբաթվա սկզբին, բայց հստակ պատասխանը՝ երբ գումարը կուղղվի սիրիահայերին, պարզ չէ։

Հարցին, թե ինչպես է որոշվել հանգանակված գումարի 10 %-ը տրամադրել սիրիահայությանը՝ Գրիգորյանն ասաց, որ ՀՀ նախագահի առաջարկով սիրիահայերի աջակցության հարցը դրվեց քննարկման և հոգաբարձուների խորհրդին ներկայացվեց խնդիրը, որոշվեց հանգանակված գումարի 10 տոկոսն ուղղել սիրիահայերին:

Անդրադառնալով հիմնադրամի նպատակային ծրագրերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ միշտ ունեցել են այդպիսի ծրագրեր, այս տարի ևս դրանք լինելու են: Ըստ Հ. Գրիգորյանի՝ եթե գումար նվիրաբերած բարերարը չի նշել, որ իր փոխանցած գումարի ինչ–որ մի մասն ուզում է ուղղել սիրիահայերին, ուրեմն այդ գումարը կուղղվի որևէ ծրագրի իրականացմանը՝ բարերարի ցանկությամբ: «Նպատակային ծրագրերը հստակեցվում են բարերարի հետ: Այս փուլում նաև ճշտվում են՝ բարերարները գումարներն ուղղում են հեռուստամարաթոնի ռազմավարակա՞ն ծրագրին, թե՞ որևէ նպատակային ծրագիր են ուզում իրականացնել»,- իր խոսքը եզրափակեց Հասմիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում հավաքագրվել է 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այս տարի հանգանակված գումարի 10 %-ը կուղղվի սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում