Tuesday, 30 06 2026
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը

Եգիպտոսի նախագահը հանդես է եկել ընդդեմ «նավակ ճոճելուն»

Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին ծավալուն հարցազրույց է տվել ամերիկյան Time պարբերականին, որում ներկայացրել է երկրում, տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի մասին իր տեսությունը: Ի թիվս այլ հարցերի՝ պետության ղեկավարը պարզաբանել է իր դիրքորոշումը իր աճող իշխանության դեմ արդեն մեկ շաբաթ շարունակվող բողոքի ցույցերի նկատմամբ:

«Մենք տեսնում ենք, որ մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը: Հավաքվում են մեծ թվերով, ինչը լավ է: Դա դրական նշան է: Սակայն բռնություն չկա»,- ասել է նախագահը: Նրա խոսքերով՝ պետության ղեկավարը պարտավոր է միջամտել իրադրությանը, եթե «ինչ-որ մեկը» փորձում է դեմ գնալ մեծամասնությանը և խարխլել կայունությունը: «Նավակ ճոճելը ոչ մեկի օգտին չի լինի: Ճիշտ հակառակը»,- ասել է Մուրսին:

Նրա խոսքերով՝ իր նոր լիազորությունների դեմ Կահիրեում և այլ քաղաքներում բողոքող ցուցարարները երկրի բնակչության ընդամենը մի քանի տոկոսն են կազմում: Ընդ որում, Մուրսին նշել է, որ անգամ այդ մի քանի տոկոսը զուր ժամանակ են վատնում, քանի որ շուտով ինքը կհրաժարվի իր լայն լիազորություններից: Նախագահը բացատրել է, որ Եգիպտոսում իշխանության իրական բաժանմանը կվերադառնան նոր սահմանադրության ընդունումից և խորհրդարանական ընտրություններից հետո: Նրա հաշվարկներով՝ դա տեղի կունենա առաջիկա մի քանի ամիսներին:

Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ Մուրսին ստորագրել էր դեկրետ, որի համաձայն իր կարգադրությունները և հրահանգները դուրս են գալիս դատական իշխանության իրավասությունից: Քանի որ երկրի խորհրդարանը ցրվել էր դրանից առաջ, երկրի նախագահը դրանով ստանում է անսահմանափակ իշխանություն:

Մուրսիի այդ դեկրետը երկրում հանգեցրել է զանգվածային ցույցերի, որոնց մասնակիցները պահանջում են վերականգնել իշխանության բաժանումը: Մուրսիի դեմ հանդես են եկել մի շարք հասարակական և քաղաքական կազմակերպություններ, արհմիություններ, իսկ դատավորներն ու դատախազները գործադուլ են հայտարարել: Նախագահը սակայն հայտարարում է, որ իր ընդլայնված լիազորություններից չի պատրաստվում հրաժարվել: Ակնկալվում է, որ այդ հարցում առավել մանրամասն Մուրսին իր դիրքորոշումը կհայտնի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում՝ այսօր ավելի ուշ:

Հարկ է նշել, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը նույնպես հայտարարում էր, որ իրեն դեմ է բնակչության միայն փոքր տոկոսը, որոնք «ճոճում են նավակը» դրսի հրահանգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում