Ռեժիսոր Գայ Ռիչին և նրա սիրելին`մոդել Ջեքի Էյնսլին, դուստր են ունեցել,- հայտնում է The Sun-ը: Թե ինչ է նորածնի անունը, և կոնկրետ երբ է նա լույս աշխարհ եկել` չի ճշգրտվում: Հայտնի է, որ ծննդաբերությունն անցել է Լոնդոնի հիվանդանոցում:
Աղջիկը 44-ամյա Ռիչիի և 30-ամյա Էյնսլի երկրորդ համատեղ երեխան է: Զույգն ունի Ռաֆայել անունով տղա, որը ծնվել է 2011-ի սեպտեմբերին: Ռիչին Մադոննայի հետ համատեղ կյանքից ունի ևս երկու երեխա`12-ամյա Ռոկկոն և 7-ամյա Դևիդը:
2012-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Գայ Ռիչին պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհի Էյնսլիի հետ: Զույգն առայժմ գալիք ամուսնության վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել:
Գայ Ռիչին իր կնոջից` Մադոննայից բաժանվել է 2008-ին: Էյնսլիի հետ ռեժիսորը սկսել է հանդիպել 2010-ին:







































