Մեծ Բրիտանիան ներդրողների համար խստացրել է մուտքի այցագրի կանոնները: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի սահմանային հսկողության ծառայության (UK Border Agency) հաղորդագրությունը:
Փոփոխությունները վերաբերելու են նրանց, ովքեր պատրաստվում են բրիտանական այցագիր ստանալ փոխառված միջոցներով: Նախկինում օտարերկրյա ներդրողը պետք է հաստատեր ցանկացած երկրում երկու միլիոն ֆունտ սթերլինգի ակտիվներ ունենալու փաստը, որից հետո բրիտանական բանկը երկու միլիոն ֆունտ սթերլինգի վարկ էր ձևակերպում այցագրի թեկնածուի համար և ներդրողի անունից այդ միջոցները ներդնում բրիտանական ակտիվների մեջ: Սակայն այսուհետ երկու միլիոն ֆունտ սթերլինգի ակտիվները պետք է դնել անմիջապես բրիտանական բանկում:
Ներդրողների համար այցագիր ստանալու նոր կարգը կգործի 2012թ. դեկտեմբերի 13-ից: Այն կարող է վերաբերել նաև նրանց, ովքեր արդեն ներդրման այցագիր են ստացել՝ փոխառյալ միջոցներ կիրառելով:
Ներդրումային այցագիր ստանալու կանոնները չեն փոխվում նրանց համար, ովքեր անձնական միջոցներ են ներդրել Մեծ Բրիտանիայի տնտեսության մեջ:
UK Border Agency-ի վիճակագրության համաձայն՝ 2012թ. առաջին կեսին ներդրումների համար այցագիր է ստացել 202 մարդ:








































