Sunday, 05 07 2026
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը

ԱՄՆ-ում աճուրդի կհանվեն Լենոնի, Վան Գոգի, Վաշինգտոնի և Չայկովսկու նամակները

Ամերիկյան Profiles in History աճուրդի տունը աճուրդի է հանում հանրահայտ մարդկանց այդ թվում՝ լեգենդար The Beatles խմբի առաջնորդ Ջոն Լենոնի, հոլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգի, ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի և ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու նամակները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Ինչպես սպասվում է, բրիտանացի ռոք երաժիշտ Էրիկ Կլեպտոնին ուղղված Լենոնի նամակի սևագիր տարբերակը կվաճառվի 20-30 հազար դոլարով: 1971թ. սեպտեմբերի 29-ին թվագրված այդ 8 էջանոց ձեռագիր ուղերձում «լիվերպուլյան քառյակի» առաջնորդը իր հիացմունքն է արտահայտել Կլեպտոնի տաղանդի հանդեպ և առաջարկել նրան խումբ ստեղծել: Նամակի վերջնական տարբերակի գտնվելու վայրը հայտնի չէ:

Աճուրդի տան ներկայացուցիչների խոսքով՝ ևս մեկ թոփ լոտ կդառնա Վան Գոգի նամակը, որը գրվել է 1890 թվականին և ուղղված է Ֆրանսիայի Առլ քաղաքի Café de la Gare սրճարանի սեփականատեր ամուսիններին: Հենց այդ սրճարանում էլ սիրում էր լինել նկարիչը: 4 էջանոց ուղերձում Վան Գոգը մադամ Ժինուին շուտափույթ ապաքինում է մաղթել: Նամակի մեկնարկային գինը 200-300 հազար դոլար է:

Ջորջ Վաշինգտոնի նամակն ուղղված է եղել անգլիկան հոգևորական Ջոնաթան Բաուչերին, գրվել է 1798 թվականի օգոստոսի 15-ին՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև չհայտարարված ծովամարտի ամենաթեժ պահին: Նամակում ԱՄՆ նախագահը իր երախտագիտությունն է հայտնում իրեն ուղարկված «Հայացք ամերիկյան հեղափոխության հետևանքներին և պատճառներին» գրքի համար, որում հոգևորականի 13 քարոզ էր ներառված: Ինչպես սպասվում է՝ Վաշինգտոնի ձեռագիր նամակը նույնպես 200-300 հազար դոլարով կվաճառվի:

Իսկ ահա Չայկովսկու նամակն ուղղված է եղել իր մոտ ընկեր, ռուս երաժշտության և գրականության քննադատ Հերման Լարոշին: Նրանում Չայկովսկին իր կարծիքն է արտահայտել Լարոշի ուվերտյուրաների մասին: Մեկնարկային գինը 10-15 հազար դոլար է:

Դեկտեմբերի 18-ին կայանալիք աճուրդում կներկայացվեն ավելի քան 300 պատմական փաստաթղթեր: Դրանցում են նաև Լուի Պաստերի, Զիգմունդ Ֆրեյդի, Չարլզ Դարվինի, Մարի Կյուրիի, Ջուզեպպե Վերդիի, թագավորներ Հենրիխ II-ի և Նապոլեոն I-ի նամակները:

Այս աճուրդը առաջիկա երկու տարվա ընթացքում անցկացվելիք աճուրդների շարքից առաջինն է: Ընդհանուր առմամբ աճուրդի կհանվի շուրջ 3000 պատմական փաստաթուղթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում