ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շան՝ Բոյի կերպարը դարձել է Սպիտակ տան սուրբծննդյան զարդարանքի գլխավոր թեման: Չորեքշաբթի առաջին տիկին Միշել Օբաման ավանդական էքսկուրսիա է անցկացրել Սպիտակ տանը զինծառայողների ընտանքիների համար: Բոյի դիմապատկերները եղել է տարբեր զարդանախշերի, նույնիսկ թխվածքաբլիթերի վրա, որոնցով առաջին տիկինը հյուրասիրել է փոքրիկ հյուրերին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Բոն մեծ է այնքան, որքան այս տունը: Նա այնքան նշանավոր անհատականություն է»,-կատակել է Միշել Օբաման, որին էքսկուրսիայի ժամանակ միացել է հենց օրվա հերոսը:
Բոյից բացի՝ երեխաներին հիացրել է նաև «Սպիտակ տուն» թխվածքը՝ նախագահական խոհարար Բիլ Յոսեսի ավանդական գլուխգործոցը: 136 կգ ընդհանուր քաշով հսկա տան միայն 22 կգ-ը շոկոլադն է կազմում: Այս անգամ Սպիտակ տունը եղել է ոչ թե սպիպակ, այլ ավազագույն, հենց այնպիսին, ինչպիսին եղել է այն մինչև 1798 թվականին ներկվելը:
Սպիտակ տունը տոների առիթով զարդարել են ողջ երկրից ժամանած կամավորները: 5 օրում 85 կամավորներ զարդարել են 54 եղևնիներ և մի քանի տոնական սրահներ, որոնցով տոնական այս սեզոնում կանցնի մոտ 90 հազար մարդ:






















































