«Չելսի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը «Ֆուլհեմ»-ի դեմ խաղից հետո, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, խոսել է թիմի հնարավորությունների մասին:
«Իսկ ինչու՞ մենք չենք կարող հաղթել առաջնությունում: Ամեն ինչ հնարավոր է: Առջևում դեռ երկար ճանապարհ կա, ու պետք է առաջ շարժվել: Վստահ եմ, որ մենք շանսեր ունենալու ենք:
Հիշեք անցած տարին, երբ «Սիթի»-ն առջևում էր ընթանում: Թվում էր, թե նրանք հեշտությամբ գործը հաղթանակի կհասցնեն, բայց արդյունքում ամեն ինչ հասավ նրան, որ նրանց անհրաժեշտ եղավ ամեն գնով հաղթել վերջին խաղում:
Մրցակցությունը Անգլիայում պարզապես անհավանական բարձր է, ու ամեն ինչ կարող է պատահել»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում BBC-ն:





































