Նյու Յորքում կայացել է Gotham Award մրցանակաբաշխությունը: Մրցանակը 1991 թ. ի վեր հանձնվում է անկախ կինեմատոգրաֆիստներին:
Ինչպես հաղորդում է Variety-ին, «լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ուես Անդերսոնի Moonrise Kingdom ֆիլմը, որը պատմում է ժամանակակից Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը:
Ֆիլմում նկարահանվել են Բրյուս Ուիլիսը, Էդվարդ Նորթոնը, Բիլ Մյուրեյը, Թիլդա Սվինթոնը և այլոք:
Անդերսոնը չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբախշությանը, քանի որ գտնվում է Եվրոպայում, որտեղ պատրաստվում է The Grand Budapest Hotel ֆիլմի նկարահանումներին:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Բեն Զայթլինը՝ Beasts of the Southern Wild ֆիլմի համար:
«Դերասանական հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էմայացի Կոորինեալդին:









































