Լեհաստանը, իր երկրում ընդունելով ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, այժմ ցանկանում է ավելի խոշոր իրադարձության կազմակերպիչ ու անցկացնող դառնալ: Առաջիկայում Լեհաստանի կառավարությունը կքննարկի 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի նախաձեռնումը:
Այս դժվարին նպատակին հասնելու համար լեհերը միացել են սլովակներին, որոնց նախկինում համարում էին իրենց մրցակիցները:
Մոտ ժամանակներս երկրները կդիմեն ձմեռային Օլիմպիական կոմիտեի հատուկ հանձնաժողովին՝ Կրակով քաղաքը որպես հայտ ներկայացնելու:








































