Optimus G-ի թողարկվելու պահից անցել է ընդամենը մի քանի ամիս, սակայն LG-ի ստեղծողներն անգործ նստած չեն և մշակում են Android-ի հիման վրա նոր սմարթֆոնը: Ըստ լուրերի՝ սարքավորումը կստանա Full HD դիսփլեյ և շուկայում կհայտնվի հաջորդ տարվա մայիսին:
Կորեական Business News պարբերականի հաղորդմամբ՝ նոր Android-ի հիման վրա LG գերսմարթֆոնը կստանա 5 դյույմանոց էկրան: Նշենք, որ նման հեռախոսն օրեր առաջ թողարկվել է ԱՄՆ-ում, իսկ քիչ ավելի վաղ՝ Ճապոնիայում:
Նոր LG սմարթֆոնը կառանձնանա ոչ միայն որակյալ էկրանով, այլև տպավորիչ բնութագրով. նրա մեջ կտեղակայվի Qualcomm պրոցեսոր, սակայն ինչպես երևում է՝ մարտկոցը նոր սմարթֆոնում չի բարելավվելու:
Շարունակվում է կորեական LG և Samsung ընկերությունների մրցակցությունը, ինչն էլ երկու ընկերությունների համար առաջ շարժվելու խթան է հանդիսանում:









































