IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանը նախաձեռնում է Սիրիայի հարցով ևս մեկ «Ազգային երկխոսություն»: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Վերջինիս խոսքերով՝ մոտ ժամանակներս կհրապարակվի այդ մասին մանրամասն տեղեկատվություն, թե որ խմբերն են մասնակցելու այդ հանդիպմանը, ինչպես նաև թե որտեղ և երբ է անցկացվելու երկխոսությունը:
Սիրիայի վերաբերյալ երկօրյա «Ազգային երկխոսությունը» Թեհրանում մեկնարկել էր նոյեմբերի 19-ին: Դրան մասնակցել էր Սիրիայից ընդհանուր առմամբ 130 քաղաքական գործիչ, որոնք ներկայացրել են սիրիական 40 ակտիվ կուսակցություն: Այդ հանդիպման ժամանակ Իրանը ներկայացրել է Սիրիայի հարցի կարգավորման իր առաջարկները: