Հոլիվուդի աստղ Դեմի Մուրը, որը վերջերս տոնել է իր 50-ամյա տարելիցը, սիրավեպ է սկսել Նյու Յորքից արտ-դիլեր Վիտո Շնաբելի հետ։
Դերասանուհին սկսել է հանդիպել 26-ամյա արտ-դիլեր Վիտո Շնաբելի հետ Հնդկաստանում տեղի ունեցած մեծ տոնակատարությունից հետո, որը կազմակերպել էր Նաոմի Քեմփբելը:
Զույգը մտերմացել է ճոխ երեկույթի ժամանակ, որը թոփ մոդել Նաոմի Քեմփբելը կազմակերպել էր ի պատիվ իր սիրեցյալ, ռուս գործարար Վլադիսլավ Դորոնինի ծննդյան տոնի:
« Նրանք ամբողջ երեկոն միասին են անցկացրել և կարծես ոչ ոքի չէին նկատում»,- ասել են ականատեսները:
Օլիգարխի ծննդյան տոնին ներկա են եղել Քեյթ Մոսը, Բոբ Գելֆորդը, Եվա Հերցիգովան և Կարոլինա Կուրկովան, իսկ ելույթով ուրախացրել է Դայանա Ռոսը:
Հեռանալով հյուրընկալ Հնդկաստանից՝ Դեմի Մուրն ու Վիտո Շնաբելը ավելի ու ավելի երկար ժամանակ են սկսել անցկացնել միասին, այնուամենայնիվ, փորձել են չհրապարակել իրենց հարաբերությունները:
26-ամյա Շնաբելը նախկինում էլ հայտնի էր իրենից ավելի ավագ աստղերի հետ սիրավեպերվ: Երբ նա 21 տարեկան էր հանդիպում էր 44-ամյա թոփ մոդել Էլ Մաքֆերսոնի հետ:







































