Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական մամուլը: Հաղորդվում է, որ «արիստոկրատներ»-ը ցանկանում են ուժեղացնել թիմի հարձակվողական գիծը, որն այժմ կայուն ֆուտբոլ չի ցուցադրում: Ըստ տեղեկատվության՝ «Չելսի»-ն մյունխենյան ակումբին առաջարկ կկատարի արդեն հունվարին:
Հիշեցնենք, որ Գոմեսը նոր է վերականգնվել ոտնաթաթի ծանր վնասվածքից, որը ստացել էր օգոստոսին: Ապաքինվելուց հետո անցկացրած առաջին խաղում ֆուտբոլիստը գոլ է հեղինակել «Հանովեր»-ի դարպասում:






































