Հարձակում է իրականացվել Վենեսուելայի Լարա նահանգի նահանգապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էնրի Ֆալկոնի վրա, որի հետևանքով տուժել է վեց մարդ,- հաղորդում է Globovision հեռուստաալիքը:
«Գործող իշխանությունների կողմնակից մի խումբ մարդիկ մեր վրա են նետել արցունքաբեր գազով երկու նռնակ»,-հայտարարել է Ֆալկոնը:
Հարձակումը տեղի է ունեցել նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Բարկիսիմետո քաղաքում, որտեղ Ֆալկոնն անցկացրել է նախըտնրական քարոզարշավի միջոցառում: Ֆալկոնի խոսքերով՝ իր և իր կողմնակիցների վրա նետված նռնակներից կարող են ունենալ միայն Վենեսուելայի ոստիկանները:
Տուժածների թվում են երկու երեխա, որոնց մոտ շնչառության հետ կապված բարդություններ են առաջացել:
Նահանգապետի խնդիրներն այսքանով չեն ավարտվել: Նույն օրը երեկոյան հրազենային վնասվածք է ստացել նաև նրա անձնական թիկնապահը:
Նշենք, որ Էնրի Ֆալկոնը ավելի վաղ եղել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կողմնակիցը, սակայն 2010 թ. դուրս է եկել Վենեսուելայի միասնական կուսակցության շարքերից՝ մեղադրելով երկրի կառավարությանը կաշառակերության և բյորոկրատիզմի մեջ:
Վենեսուելայում նահանգապետի ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 16-ին, քաղաքացիներն ընտրելու են տարածաշրջանային ղեկավարների երկրի 23 նահանգներում:









































