Հաքերները հարձակման են ենթարկել ՄԱԳԱՏԷ-ի սերվերներից մեկը և իրենց կայքում տեղակայել են կազմակերպության 100 աշխատակիցների էլեկտրոնային փոստի հասցեները՝ հաղորդում է Ria Novosti գործակալությունը:
Պատահածի համար պատասխանատվություն է ստանձնել է Parastoo կազմակերպությունը, որը տարածված կանացի անուն է Իրանում և պարսկերենից թարգմանաբար նշանակում է ծիծեռնակ: Հաքերները կոչ են անում գործակալության աշխատակիցներին, որոնց կոնտակտային տվյալներրը գողացվել էին, պետիցիա ստորագրել միջուկային բնագավառում Իսրայելի ձեռքբերումների բացահայտ հետաքննություն անցկացնելու կապակցությամբ: Մերժման դեպքում հաքերները սպառնում են համացանցում տեղակայել իրենց հասանելի աշխատակիցների բոլոր անձնական տվյալները:
ՄԱԳԱՏԷ-ի մամլո քարտուղար Ջիլ Տյուդորը խորին հիասթափություն է հայտնել հին սերվերից գողացված տեղեկատվության համար: Նրա խոսքերով՝ սերվերից վերջին ժամանակներս չեն օգտվում, քանի որ մինչև Parastoo-ի հարձակումը սպառնալիք կար նրա անվտանգության համար:







































