Իտալական «Նապոլի»-ի հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է, որ Իտալիայի Ա Սերիայի հաղթող դառնալը լրիվ իր ակումբի ուժերի սահմաններում է:
«Չեմ եկել այստեղ՝ Մարադոնայի նվաճումները գերազանցելու համար: Ես պարզապես ցանկանում եմ խաղալ: Այս թիմը մեծ պատմություն ունի: Սկուդետոն նվաճելը մեծ երազանք է, սակայն այն մեր ուժերի սահմաններում է:
Շնորհակալ եմ ընտանիքիս ու Աստծուն, որ ամեն որ օգնում է ինձ ցուցադրել իմ տաղանդը»,- Football Italia-ի փոխանցմամբ՝ ասել է Կավանին:






































