Պապական խորհրդի սոցիալական հաղորդակցության միջոցների հարցերով ղեկավար արքեպիսկոպոս Կլաուդիո Մարիա Չելին շաբաթ օրը Սուրբ գահի մամլո գրասենյակում կներկայացնի Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի միկրոբլոգը Twitter-ում: Այս մասին հաղորդում է Վատիկանի ռադիոկայանը:
Twitter-ում առաջին հերթին կարճ հաղորդագրությունների տեսքով տեղադրվելու են հատվածներ Պապի քարոզչական ելույթներից։
Արքեպիսկոպոսի տեղեկատվության համաձայն` Բենեդիկտոս 16-րդն ուղարկելուց առաջ անձամբ հաստատելու է յուրաքանչյուր հաղորդագրություն:
Լրագրողներից բացի, շնորհանդեսին ներկա են լինելու տեղեկատվական նոր տեխնոլոգիաների փորձագետներ:
Նախագիծը թողարկելու մասին որոշումը Վատիկանում ընդունվել էր դեռևս փետրվարին: Սուրբ գահի ներկայացուցիչներն արդեն պատվիրել են օգտատերի անունը` @BenedictusPPXVI:









































