Կոմորյան կղզիների ավիացիայի ներկայացուցիչները հաղորդում են, որ Հնդկական օվկիանոսում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի բոլոր ուղևորները ողջ են:
Փոքրիկ կոմերցիոն ինքնաթիռի սրահում եղել է 29 մարդ: Օդանավը Մորոնիից թռիչք կատարելուց հետո անսարքություններ է ունեցել:
Այն բանից հետո, երբ սկսել են ծորալ վառելիքի բաքերը, օդաչուն ջրի վրա վթարային վայրէջք կատարելու որոշում է կայացրել: Բոլոր ուղևորները և օդանավի անձնակազմը փրկվել են տեղի ձկնորսների կողմից:









































