iPhone 5 սմարթֆոնների պատյանների արտադրության ոլորտում սկսվել է «մրցավազք»: Վերջերս ներկայացվել էր այս գաջեթի համար ամենաթանկարժեք պատյանը, սակայն այս տիտղոսն արդեն անցել է մեկ այլ luxury-արտադրողի։ Այս մասին գրում է RBK-ն:
Հոլիվուդյան դերասանուհի, մոդել և սկսնակ դիզայներ Միշա Բարթոնը և UUnique London ընկերությունը համատեղ սկսել են արտադրել iPhone–ի և iPad-ի շքեղ պատյաններ: Լոնդոնում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ Բարթոնը ներկայացրել է այդ արտադրանքներից մեկը` iPhone-ի համար նախատեսված պատյան, որի արժեքը կազմում է 302 985 դոլար:
Պատյանը պատրաստված է բարձրորակ իտալական կաշվից, զարդարված է 18 կարատանոց ոսկով, վարդագույն և սպիտակ ադամանդներով:
Ինչ վերաբերում է Բարթոնի և UUnique London-ի մյուս արտադրանքներին, ապա ամենաէժան պատյաններն արժեն 40 դոլար և կարող են հասնել մինչև 960 դոլարի:











































