Չորս երիտասարդներ ինքնահրկիզվել են Տիբեթում՝ բողոքելով չինական իշխանությունների գործողությունների դեմ: Այս կերպ ինքնահրկիզում իրականացրած մարդկանց թիվն այս ամիս հասել է 20-ի:
Ըստ իրավապաշտպանների՝ Ցինխայ գավառում ընթանում են նաև ուսանողների բողոքի ակցիաներ, որոնք ուղղված են ինքնահրկիզման պրակտիկան սուր քննադատության ենթարկող բրոշյուրների հայտնվելու դեմ։
Ինչպես նշում են իրավապաշտպանները, չինական բանակն ու ոստիկանության ուժերը մեծացնում են ռազմական ներկայությունը տիբեթյան տարածաշրջանում, իսկ բնիկները պայքարում են Պեկինից անկախանալու համար:









































