Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ`Ադրբեջանում սկսել են ականազերծել դեպի Վրաստան գնացող հիմնական արտահանման խողովակաշարերի հարակից տարածքները: Դա կապված է խողովակաշարարերի միջանցքի ընդլայնման հետ և իրականացվում է բրիտանական ВР ընկերության պատվերով:
Մասնավորապես, ականազերծման աշխատանքներ են տարվում Եվլախի և Աղստաֆայի շրջաններում, որոնք վտանգ են ներկայացնում չպայթած զինամթերքի պատճառով: Այդ խողովակաշարերի կառուցման ժամանակ տվյալ շրջաններում ականազերծված միջանցքի լայնությունը կազմել է 100 մետր, ինչը ներկայումս պետք է էլ ավելի ընդլայնվի:
Ականազերծման աշխատանքները մեկնարկել են երեկ և ընդգրկելու են 150,00 քառակուսի մետր տարածք:







































