Քաղաքացիական հասարակություն ինստիտուտի նախագաh Արման Դանիելյանը, անդրադառնալով քրեակատարողական հինարկներում առկա խնդիներին, մասնավորապես վերջին իրադարձություններին, նշեց, որ, ցավոք, անգամ արդարադատության նախարարը չի ընկալում համակարգում տիրող իրավիճակը:
«Եթե տասը տարի առաջ մենք փաստում էինք, որ ՔԿՀ-ն ամենադինամիկ զարգացող, բարեփոխվող և ամենաթափանցիկ համակարգն էր Հայաստանում, առաջին համակարգն էր, որ ներդրեց հասարակական վերահսկողություն, այսօր այդ համակարգը գրեթե ամենալճացածն է, որևէ բարեփոխում չենք նկատում, և գնալով ավելի ու ավելի փակ համակարգ է դառնում»,- ասաց Արման Դանելյանը:
Պատճառներից մեկը Արման Դանիելյանը համարում է համակարգի գրեթե անվերահսկելի վիճակը, քանի որ ՔԿՀ-ի վարչության պետը նշանակվում է նախագահի կողմից, իսկ արդարադատության նախարարության կողմից քրեակատարողական վարչության վերահսկելը ուղղակի կախպված է արդարադատության նախարարի անձի հետ:
Նրա խոսքով` Դավիթ Հարությունյանը ուժեղ նախարար էր, որը կարողանում էր վերահսկել համակարգը, բարեփոխումներ իրականացնել, հետագա նախարարների ազդեցությունը համակարգի վրա գնալով նվազում է, և այսօր նախարարության կողմից որևէ վերահսկողություն քրեակատարողական համակարգի նկատմամբ չկա:
Դատապարտյալների իրավունքների հետ կապված համակարգում բազմաթիվ խնդիրներ կան` պայմանների, սննդի, կոռուպցիայի, սակայն դատապարտյալներին ամենահուզողը վաղաժամկետ ազատման համակարգի խնդիրն է, որը հասկանալի չէ՝ ինչպես է գործում: Հիմնական խնդիրն այն է, որ եռաստիճան գործող որևէ փուլում չկան չափորոշիչներ, որոնցով գնահատվում է դատապարտյալի «ուղղումը», որը անհասկանալի կատերգորիա է :
«Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք փորձում են գնահատել՝ դատապարտյալը ուղղվե՞լ է, թե՞ ոչ, չկան չափանիշներ, թե ինչն են համարվում «ուղղված»: Միջազգայնորեն ընդունված է գնահատել կրկնահանցագործության ռիսկը»,- ասաց նա` մանամասնելով, որ եթե տվյալ դատապարտյալի մոտ կա ցածր ռիսկայնության աստիճան, նրան ազատ են արձակում, և որևէ մեկին չի հետաքրքրում նրա ուղղվածության աստիճանը: Սակայն այսօր Հայաստանում, Արման Դանիելյանի խոսքով, դատապարտյալը գնում է հանձնաժողովներ, ինչ- որ հարցեր են տալիս, հետո ասում են` որոշեցինք, որ չես ուղղվել:
Անկախ հանձնաժողովների համակարգը ներդրվեց՝ որպես համակոռուպցիոն համակարգ, քանի որ մինչ այդ վաղաժամկետ ազատումները դիտակվում էին որպես կոռուպցիոն աղբյուր ՔԿՀ-ի և դատարանների համար։ Փորձեցին ներդնել մի կառույց, որը դժվար կլինի կոռումպացնել, սակայն արդյունքում կառույց, որը չգիտի` ինչպես պետք է գնահատի դատապարտյալի ուղղումը: Անկախ հանձնաժողովներում, Արման Դանիելյանի խոսքով, դիմողների 70 տոկոսը մերժվել է:
Իրավաբանական հոգեբան Անահիտ Արզումանյանը մեկ այլ կարևոր խնդրի անդրադարձավ` ինչո˚ւ են ազատության մեջ հայտնվելուց հետո կարճ ժամանակ անց նորից վերադառնում մեկուսարան, քանի որ, ըստ նրա, Հայաստանում չկա սոցիալիզացիայի ծրագիր, և նրանք ստիպված են կատարել հանցագործություն:
«Դատապարտյալը, գիտակցաբար թե անգիտակցաբար, գերադասում է վերադառնալ, քանի որ հնարավորություն չունի քաղցր ազատության մեջ սոցիալիզացվել»,- նշեց հոգեբանը:
Արման Դանիելյանը անդրադարձավ նաև արդարադատության նախարարի վերջին մտքերին. «Նախարարը ինչ-որ արտահայտություններ անելուց առաջ պետք մտածի` ինչ է ասում, և երկրորդ` նախարարին խորհուրդ կտայի պարզել՝ ինչո՞ւ է դատապարտյալը կարում բերանը»:
Նրա խոսքով՝ նախարարը չունի ազդեցություն քերակատարողական համակարգի վրա: Դրա լուծումը քրեակատարողական վարչության պետին ենթարկելն է արդարդատության նախարարին:









































