Ամերիկացի փոփ-աստղ Բեյոնսեն իր կյանքի և կարիերայի մասին փաստագրական ֆիլմ է նկարահանում, որի ռեժիսորը հենց ինքն է: Սպասվում է, որ այն էկրան կբարձրանա 2013-ի փետրվարի 16-ին: Երկրպագուները կկարողանան տեսնել երգչուհու հետնաբեմի կյանքը. թե նա ինչպես է աշխատում ձայնագրման ստուդիայում և պատրաստվում համերգների, հայտնում է Vesti.ru-ն:
Բեյոնսեն ամուսնացած է ճանաչված ռեփեր Ջեյ-Զիի հետ: 2012-ին People-ը նա ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ կին, հիշեցնում է ITAR-TASS-ը: Իր կարիերայի ընթացքում երգչուհին բազմաթիվ ալբոմներ է թողարկել, իսկ 2011-ին արժանացել է Billboard երաժշտական ամսագրի «Հազարամյակի արտիստ» կոչմանը:









































