Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ` Վրաստանի գլխավոր դատախազությունը վերսկսել է 2005 թվականի փետրվարին պաշտոնական վարկածով գազի արտահոսքից մահացած, տվյալ ժամանակվա վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործի հետաքննումը:
Տվյալ գործով հարցաքննվելու է Զուրաբ Ժվանիայի եղբայր Գոգլան (Գեորգի) Ժվանիան, որը «Վրացական երազանք» դաշինքից խորհրդարանի պատգամավոր է: Վերջինիս խոսքերով՝ գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի համար սկզբունքային նշանակություն ունի այդ գործի հետաքննումը, և ստեղծվել է հատուկ խումբ:
Գեորգի Ժվանիան հավելել է, որ ակտիվորեն համագործակցում է հետաքննության հետ՝ հույս հայտնելով, որ այն շատ շուտով արդյունք կտա: Սրանից առաջ էլ Գեորգի Ժվանիան հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անձամբ է ղեկավարել Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների խեղաթյուրման գործընթացը:









































