Մեքսիկայի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Ազգային շարժում» կուսակցության Մեխիկո նահանգի ղեկավար է նշանակվել Օսկար Սանչես Խուարեսը, որը հայտնի է Ադոլֆ Հիտլերի հասցեին ուղղված հիացական արտահայտություններով, գրում է Proceso պարբերականը:
Այն հանգամանքը, որ Խուարեսն ընտրվել է «Ազգային շարժում» կուսակցության բաժանմունքներից մեկի ղեկավար, արդեն քննադատությունների ալիք է բարձրացրել կուսակցության հասցեին, գրում է RIA Novosti-ն:
Մասնավորապես, պատմաբան Էնրիկե Կրաուզեն կատարվածն անվանել է «գարշելի գործ», իսկ մի շարք փորձագետներ ենթադրում են, որ «Ազգային շարժումը» պետք է մոտակա ժամանակներս վերանայի իր որոշումը կամ պատրաստ լինի ներողություն խնդրել Մեխիկո նահանգում իր ներկայացուցիչների արտահայտությունների համար:
Խուարեսը հայտնի է իր հայտարարություններով այն մասին, որ «Հիտլերը խոշորագույն պատմակասն անձ է, որը մեծ ազդեցություն է գործել պատմության վրա, ինչպես Հուլիոս Կեսարը»:
Նրա հայտարարությունները դժգոհության առիթ էին հարուցել Մեքսիկայի հրեական համայնքում, այնպես, որ կուսակցությունը ներողություն էր խնդրել նրա արտահայտությունների համար:










































