Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շնորհավորել է գոլֆիստ Ռորի Մակիլռոյին Դուբայում ընթացող մրցաշարում հաղթանակ տանելու և տարին առաջին տեղով ավարտելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Դուբայի մրցաշարում հաղթելու համար, Ռոʹրի: Հրաշալի մրցաշրջան էր, ընկեʹրս: Հիմա վայելիʹր հանգիստդ»,- գրել է 26-ամյա թենիսիստը Twitter-ի իր էջում:









































