Tuesday, 23 06 2026
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»

Լիբանանյան չսկսված, բայց ուշագրավ այցը

Սերժ Սարգսյանի լիբանանյան այցը դեռ չսկսված` բավական հետաքրքիր է ստացվում: Ինչպես հայտնի է, Սարգսյանը նոյեմբերի 26-ին եռօրյա այցով մեկնում է այդ երկիր, որը գտնվում է Մերձավոր Արևելքի թեժ տարածաշրջանում, որտեղ Սիրիայում եղած հակամարտությանը ավելացել էր նաև Գազայի հատվածի խնդիրը:

Սերժ Սարգսյանը Լիբանանում բավական ներկայացուցչական այց է կատարելու՝ հանդիպումների իմաստով, սակայն նրա այցի նախապես հայտնի մի միջոցառում դուրս է եկել օրակարգից: Սարգսյանի մասնակցությամբ Լիբանանի խորհրդարանի նիստում նրա ելույթը չի լինելու: Այն չեղյալ է հայտարարվել: Թե ինչու` մնում է միայն գուշակել, մինչդեռ սա հետաքրքրական հանգամանք է` նկատի ունենալով, որ ելույթը երևի թե կլիներ Սերժ Սարգսյանի որոշակի հետաքրքրական հայտարարությունների հնարավորություն:

Չի բացառվում, որ այն չեղյալ է հայտարարվել հենց այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի ասելիքը չի եկել որևէ մեկի քիմքին: Հետաքրքիր է` ում: Չի բացառվում, սակայն, որ Սերժ Սարգսյանն ինքն է հրաժարվել ելույթի հնարավորությունից:

Այս առումով հետաքրքրական է դիտարկել, թե ինչ ճանապարհով է անցել Սարգսյանը մինչև Լիբանան գնալը: Նա մոտ տասը օր առաջ եղավ Ֆրանսիայում և հանդիպում ունեցավ այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Օլանդը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հետ մեսիջներ են հղել Իրանին և հուսով են, որ դրանք տեղ կհասնեն: Այսինքն` Օլանդը ի սկզբանե կասկած հայտնեց դրանց տեղ հասնելու կապակցությամբ:

Իրանին ուղղված մեսիջները, բնականաբար, չէին կարող շրջանցել ողջ տարածաշրջանը, և հավանական է, որ Լիբանանում պետք է հնչեցվեին հենց այդ մեսիջները: Ֆրանսիայի հանդիպումներից հետո Սերժ Սարգսյանը մեկնեց արձակուրդ: Ի դեպ, հենց արձակուրդի ընթացքում պարզ դարձավ, որ նա Լիբանան է այցելելու և ելույթ է ունենալու այնտեղի խորհրդարանում:

Այսինքն` կարծես թե լիբանանյան այցը ծրագրվել է հենց օրերս, այսինքն` Ֆրանսիայում հանդիպումների հիման վրա: Սակայն Ֆրանսիայից հետո Սերժ Սարգսյանը մեկնելով մեկշաբաթյա արձակուրդ` Հայաստան վերադարձավ արդեն Մոսկվայով: Մոսկվայի այցի մասին շատ չծավալվեցին, և այցը անցավ բավականին անաղմուկ:

Սա ինքնին ուշագրավ էր: Եվ մոսկովյան այցից հետո էլ Լիբանանի այցում ծրագրային փոփոխությունը առավել ուշագրավ է դառնում այս ֆոնին: Հավանաբար Մոսկվային դուր չի եկել այն, ինչ պետք է հնչեցներ Սերժ Սարգսյանը` որպես Իրանին Ֆրանսիայից կամ Արևմուտքից բերած մեսիջ, և ռուսները հավանաբար նրան «հորդորել» են ձեռնպահ մնալ այն հնչեցնելուց: Սերժ Սարգսյանին հավանաբար այլ բան չի մնա, քան պարզապես այդ մեսիջը լուռումունջ փոխանցել Իրանին:

Ընդհանուր առմամբ հատկանշական է, որ պաշտոնական Երևանը նախագահական մակարդակով ներկայանում է Մերձավոր Արևելքում, այն էլ` ներկայիս թեժ պահին: Ինչու հիմա և ինչու այդպես ուշացումով, երբ երևի թե հարկավոր էր ավելի վաղ գործուն քայլեր անել և սիրիահայ համայնքին էլ, առնվազն ինֆորմացիայով, գուցե ավելի օգտակար լինել` դժվար է ասել: Սովորաբար նման դեպքերում ասում են` լավ է ուշ, քան երբեք:

Հավանաբար, կարելի էր այժմ էլ ասել այդպես, եթե, իհարկե, Հայաստանն ինքն է իր որոշման լիիրավ տերը, ինչի առիթով, մեղմ ասած, կասկածի տեղիք տվեց հենց խորհրդարանական ելույթի չեղյալ հայտարարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում