News Georgia-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանը Վրաստանի գլխավոր դատախազությանն է հանձնել 47 էջից բաղկացած փաստաթղթեր, որոնք կապված են 2011-2012 թվականներին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ամերիկյան, այդ թվում՝ նաև Լաս Վեգաս գործուղման ժամանակ կատարված ծախսերի հետ: Այս մասին հայտարարել է հենց Գիգի Ուգուլավան: Քաղաքապետը կարծում է, որ այդ հետաքննությունը կրում է քաղաքական ենթատեքստ:
Վերջին շրջանում՝ իշխանափոխությունից հետո, վրացական ԶԼՄ-ները լուրջ ուշադրություն են սկսել հատկացնել Ուգուլավայի այդ այցերին: Նշվում է, որ վերջին մեկ տարում Ուգուլավան երեք անգամ այցելել է ԱՄՆ, այդ թվում՝ նաև Լաս Վեգաս՝ կնոջ, ընկերների ու հարազատներ հետ, և որ այդ այցերի բոլոր ծախսերը վճարվել են պետբյուջեից:









































