Եռօրյա այցով այսօր Գերմանիա է մեկնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու նոյեմբերի 26-ից 28-ը ԵՄ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպվող պաշտոնական հանդիպումներին:
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի Դաշնային Կարտելային մարմնի (Բունդեսկարտելամտի) նախագահ Ադրեաս Մունդթի և Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիայի դաշնային նախարարության պետքարտուղար Պիտեր Հայցեր հետ: Այցի նպատակն է ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնյաներին և մասնակիցներին ծանոթացնել Դաշնային Կարտելային մարմնի (Բունդեսկարտելամտի) գործունեությանը, Գերմանիայի պետական օժանդակության վերահսկողության արդի գործելակերպին և ընդլայնել համագործակցությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության համանման մարմինների հետ, ինչպես նաև ներկայացնել մրցակցության կարգավորման ոլորտում Հայաստանում տեղի ունեցած առավել կարևոր իրադարձությունները:







































