Թուրքական Ankara լրատավական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի գլխավոր շտաբն իր ինտերնետային կայքում հայտարարություն է տարածել՝ կապված թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման մտադրության հետ:
Հայտարարությունում նշված է, որ դա արվում է բացառապես ինքնապաշտպանական նպատակներով, և որ Patriot համակարգերը չեն գործածվելու Սիրիայի վրա հարձակվելու կամ այդ երկրի տարածքում ոչ թռիչքային գոտու ձևավորման համար:
Հայտարարությունում նաև ասվում է, որ Patriot համակարգերի տեղակայման հարցով ՆԱՏՕ-ի ռազմա-տեխնիկական պատվիրակությունը Թուրքիա է ժամանելու նոյեմբերի 27-ին: Այդ պատվիրակությունը երկրի տարածքում զննելու է Patriot համակարգերի տեղակայման վայրերի նպատակահարմարությունը, ինչպես նաև Թուրքիայի հակաօդային պաշտպանությանը դրանց ինտեգրվելու հարցը:







































