Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Իրանի հանդեպ սահմանված միջազգային պատժամիջոցների պատճառով Թուրքիան սկսել է Իրանից ներկրել 20 տոկոսով ավելի պակաս նավթ: Թուրքիան, որպես իրանական նավթի այլընտրանք, այժմ դիտարկում է ռուսական տարբերակը:
Դեկտեմբերի 3-ին Թուրքիա է ժամանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և այդ այցի շրջանակներում քննարկվելու է նաև ռուսական նավթի ներկրման հարցը: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում և երկրին ստիպում են նավթի ներկրման այլ աղբյուրներ որոնել, որոնց թվում է նաև Ռուսաստանը:
Բացի այդ, թուրք-իրանական հարաբերությունները սրվել են Սիրիայի հարցի և ներկայումս նաև ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրների առաջիկա տեղակայման կապակցությամբ: Թուրքիան նաև մտադիր է ներկրել լիբիական նավթ:









































