Արգենտինայի կենտրոնում՝ Ռոսարիո քաղաքում, տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել 20 մարդ:
Ford Ranger մակնիշի պիկապը, որում գտնվել է 23 մարդ, բախվել է ճանապարհային պատնեշին: Նախնական տարբերակի համաձայն ՝վթարի մեղավորը վարորդն է եղել, որը կորցրել է կառավարումը, քանի որ եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Զոհվածների թվում են երկու անչափահաս և 25-ամյա մի երիտասարդ:
Վարորդը ձերբակալվել է, ոստիկանությունը հետաքննում է պատահարի հանգամանքները:
Նշենք, որ Արգենտինայում ամեն տարի ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետևանքով զոհվում է շուրջ 7000 մարդ:











































