ԱՄՆ-ի իշխանությունները ծրագրում են Աֆղանստանում թողնել շուրջ 10 հազար զինծառայող 2014-ից հետո, երբ պաշտոնապես կավարտվեն մարտական օպերացիաներն այդ երկրի տարածքում, ու այդ երկրից դուրս կբերվի արտասահմանյան ռազմական կոնտինգենտը: Այս մասին այսօր գրում է Wall Street Journal-ը:
Ավելի վաղ թե՛ Սպիտակ տունը, թե՛ Պենտագոնը խոսում էին Աֆղանստանում 2014-ից հետո քիչ քանակությամբ ռազմական ներկայության ապահովման մասին՝ չբացահայտելով երկրի տարածքում 2014թ. հետո մնացող կոնտինգենտի հնարավոր թվաքանակը, որը կմնա երկրի տարածքում:
Ներկայում Աֆղանստանում կա շուրջ 70 հազար ամերիկացի զինծառայող:
Աֆղանստանում համագործակցության միջազգային ուժերի հրամանատար Ջոն Ալենը խոսել է Աֆղանստանում 2014-ից հետո ԱՄՆ բանակի 6-15 հազար զինծառայողի հնարավոր ներկայության մասին:
Նրանք, ըստ գեներալի, պետք է ուսուցանեն Աֆղանստանի բանակի զինվորներին ու մասնակցեն ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումներին:









































