Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն այսօր ժամանում է Վրաստան:
Էշթոնը Թբիլիսիում է գտնվելու ընդամենը մի քանի ժամով: Թբիլիսիում Էշթոնը հանդիպելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ու արտգործնախարար Մայա Պանջիկիձեի հետ: Ապա Էշթոնը վրացական լրատվամիջոցների համար տալու է մամուլի ասուլիս:
Քեթրին Էշթոնը Վրաստանից կուղևորվի Կենտրոնական Ասիա:










































