Թվում է, թե խռմփոցը ոչ ավելին են, քան ձայնային ալիք և չի կարող ոչ մի հիվանդություն առաջացնել, սակայն խռմփոցի դեպքերի մեծ մասի պատճառը քնի օբստրուկտիվ ապնոէ ախտանիշն է, ինչը սպառնում է կաթվածով, սակայն դա միակ վտանգը չէ: Այս մասին գրում է health-ua.org-ը:
Իսպանացի հետազոտողները կարծում են, որ այդ ախտանիշը կապված է նաև քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Եվ որքան վաղ են դրսևորվում այդ ախտանշանները, այնքան մեծ է չարորակ ուռուցքի առաջացման վտանգը:
Սևիլիայի Hospital de Valme կլինիկայի գիտնականները 4.5 տարվա ընթացքում հետևել են տարբեր տարիքի 5000 հիվանդների, որոնք դիմել են կլինիկա՝ քնի օբստրուկտիվ ապնոէ ախտանիշի առկայության ստուգման նպատակով:
Իսպանացի գիտնականներն ընդգծում են, որ ապնոէի և քաղցկեղի միջև կապը հայտնաբերվել է միայն տղամարդկանց մոտ և միայն նրանց մոտ, որոնց տարիքը չի հասնում 65-ի:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ օնկոգենեզի առաջատար գործոնը, ամենայն հավանականությամբ օրգանիզմի բջիջների թթվածնային քաղցն է, որն առաջանում է շնչառության մասնակի կանգի պատճառով:









































