Այսօր` նոյեմբերի 26-ին, առավոտյան ժամը 08.00-ին Նաիրիտ գործարանի դիմաց մոտ 1500-2000 քաղաքացիներ, ովքեր աշխատում են նշված գործարանի տարբեր արտադրամասերում, իրենց բողոքի ակցիան են անցկացնում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բոլորն արդարացիորեն պահանջում են գործարանի կողմից իրենց պարտք եղած 1.5-2 տարվա աշխատավարձերը:
Այս պահին ակցիայի մասնակիցները ոտքով բարձրանում են նախագահական նստավայր: Մասնակիցների մի մասը shamshyan.com-ի հետ զրույցում ասել են, որ իրենց միակ հույսը հանրապետության նախագահն է, դրա համար էլ շարժվում են դեպի նախագահի նստավայր:
Գործարանի մոտ պատասխանատուները, տեսնելով, որ նկարահանվում են, դիմել են փախուստի, ինչի համար էլ հնարավոր չի եղել լսել նրանց կարծիքը:











































