Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Միասնական թեկնածուի» այլընտրանքը

«Միասնական թեկնածու» գործողությունը, որ իրականացվում է ընդդիմադիր ճամբարում, դեռևս շարունակում է լինել ինտրիգային, քանի դեռ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն հրապարակել իրենց որոշումները:

Սակայն այն ինտրիգային է առավելապես հայաստանյան քաղաքականության ավանդույթների շրջանակում, որտեղ չկան գաղափարներ ու սկզբունքներ և երեկվա թշնամիները կարող են առանց որևէ լուրջ հիմնավորման, ընդամենը պաթետիկ և կենացի մակարդակի բացատրություններով կամ «քաղաքական կրոնի» ուժով հայտարարել միմյանց միանալու կամ սատարելու մասին: Այլապես, Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան «միասնական» որևէ ֆորմատ չէր էլ կարող քննարկվել անգամ, նույնիսկ այդ ամենի հետևում Ռոբերտ Քոչարյանի բացակայության, և առավել ևս առկայության պայմաններում: Բայց ներկայումս հարցը քննարկվում է: Հետաքրքիր կլինի քննարկել նաև, թե ինչ զարգացումներ կարող են լինել «միասնական թեկնածուի» տապալման դեպքում: Այսինքն` ի՞նչ կանի Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե չսատարի Գագիկ Ծառուկյանին կամ «Բարգավաճ Հայաստանի» որևէ թեկնածուի, թեև եթե օրինակ` Ծառուկյանի փոխարեն առաջադրվի Վարդան Օսկանյանը, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը ամենայն հավանականությամբ հանդես կգա սատարումով:

Դիտարկենք տարբերակ, որ ԲՀԿ-ն գնում է իր թեկնածուով և պայմանավորվածությունները ՀԱԿ-ի հետ չեն հանգեցնում միասնականի: Կառաջադրվի՞ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանն այդ դեպքում: Չառաջադրվելու դեպքում նա լուրջ ռիսկի կենթարկի ՀԱԿ-ի ներկայիս կառուցվածքը և այսպես ասած` հիերարխիկ կայունությունը, իսկ առաջադրվելու դեպքում` լուրջ ռիսկի կենթարկի իրեն: Առանց ԲՀԿ-ի` ՀԱԿ-ի համար նախագահական ներկայիս ընտրությունները տապալված են լինելու բոլոր առումներով: Սակայն տապալված են լինելու, իհարկե, նաև ԲՀԿ հետ, որովհետև հաղթանակի դեպքում դա լինելու է ավելի շատ ԲՀԿ-ՀՅԴ, ոչ թե ԲՀԿ-ՀԱԿ հաղթանակ:

Քոչարյանն օգտագործելու է ՀԱԿ-ին և հետո ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ թողնելու է ճամփեզրին: Եթե Սերժ Սարգսյանն ուժ ունենա, կվերցնի ՀԱԿ-ին, եթե ոչ, ապա ՀԱԿ-ը այդպես էլ կմնա, քանի որ այն ակնհայտորեն արդեն նաև հանրության համար է կորցրել իր հավանական օգտակարությունը: ՀԱԿ-ն իր ներկայիս տեսքով, թերևս, ամենաանօգտակարը մնացել է հենց հասարակության համար, հաճախ ընդամենը իր հավատավոր համակիրների խումբը շփոթելով հասարակության հետ` քարոզչական միտումնավորությամբ կամ քաղաքական կարճատեսությամբ: Այսինքն` այս կամ այն զարգացման դեպքում, ՀԱԿ-ն ընդամենը հնարավորություն է ունենալու ընտրել չարյաց փոքրագույնը: Սակայն ՀԱԿ-ի համար կա երևի թե մեկ այլ ուղղություն, որն այսօր չի դիտարկվում, սակայն որը պակաս հավանական չէ, քան նույն Գագիկ Ծառուկյանին Տեր-Պետրոսյանի սատարելը:

Խոսքը ՀԱԿ-ՀՀԿ համագործակցության հավանականության մասին է: Իհարկե, ավելի ճիշտ կլինի ասել` Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան: Անշուշտ, այդ տարբերակը կլինի զուտ ստվերային, և չի բացառվում անգամ, որ հրապարակային առումով ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն շարունակեն ռևերանսները, որոնք, իհարկե, առավելապես ՀԱԿ-ի պարտականությունն են համարվում այս զույգի մոտ: Տեր-Պետրոսյանն ամենայն հավանականությամբ բավական փորձառու է հայաստանյան քաղաքական ինտրիգներում` հասկանալու համար, որ չարժե կենտրոնանալ միայն մեկ ուղղության` ԲՀԿ վրա, առավել ևս, երբ պարզ է, որ անգամ այդ ուղղության լավագույն հեռանկարների դեպքում ՀԱԿ-ին «չարյաց փոքրագույնն» է սպասում: Լևոն Տեր-Պետրոսյանը կփորձի, թերևս, այլընտրանք գտնել Սերժ Սարգսյանի հետ շփումների հաստատման առումով, որի դեպքում նա կարող է նաև որոշակիորեն ամրացնել իր դիրքերը նաև ԲՀԿ հետ հարաբերություններում, առավելապես ռևերանս անողի դիրքերից գալով նաև մի քիչ թելադրող կարգավիճակի:

Սերժ Սարգսյանն առայժմ ամենևին չի ցուցադրում, բայց կարող է շահագրգռություն ունենալ Տեր-Պետրոսյանի հետ շփումների հարցում: Ի վերջո, նրա համար նախընտրելի կլինի թույլ չտալ ՀԱԿ-ԲՀԿ համատեղ ծրագրի խորացում, երբ այդ ծրագրի առանցքային գլխավոր սցենարն այնուամենայնիվ կարծես թե ապակայունացման հեռանկարն է դիտվում` լարվածության օջախների գեներացիան: ՀԱԿ-ի հետ շփումների գնալով` Սերժ Սարգսյանը կարող է կանխել այդ տարբերակները և իրեն զերծ պահել ուժի դիմելու անհրաժեշտությունից, որքան էլ որ նա ունենա Արևմուտքի աջակցությունը: Տեր-Պետրոսյանի հետ պայմանավորվելու պարագայում Սերժ Սարգսյանը նույնիսկ կարող է պարզապես խաչ քաշել ԲՀԿ վրա և այդ կուսակցության հարցերը ոչ թե ընտրությունից հետո լուծել, այլ դրա ժամանակ:

Տեր-Պետրոսյանը, սակայն, նաև հասկանում է անշուշտ, որ ինքը Սերժ Սարգսյանի համար պետքական կարող է լինել միայն ԲՀԿ-ի սպառնալիքի պարագայում: Այսինքն` ՀԱԿ-ն այնուհանդերձ ավելի հակված է լինելու պահել ԲՀԿ կշիռը: Ընդ որում` այս տարբերակներին Տեր-Պետրոսյանը կարող է գնալ թե՛ առաջադրվելով, թե՛ փորձելով ՀԱԿ-ից առաջադրել այլ թեկնածուի: Այստեղ շատ կարևոր է դառնում երկրորդ փուլի խնդիրը, և ՀԱԿ-ի համար, իհարկե, դա հնարավորություն կլինի մեծացնել իր քաղաքական կշիռը ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի մոտ` նրանց հետ առևտուր սկսելով երկրորդ փուլում որևէ մեկին սատարելու համար:

Բոլոր դեպքերում պարզ է, որ ՀԱԿ-ն այլևս իր քաղաքական հրատապությունը պահում է բացառապես իր հեղինակության մսխման հաշվին, եթե, իհարկե, մսխելու հեղինակություն դեռ մնացել է: Այստեղ, իհարկե, ակնհայտ կասկածներ ունի նաև ԲՀԿ-ն, ինչի վկայությունն է երևի թե այն, որ կուսակցությունը առանձնապես ջանքեր էլ չի գործադրում ՀԱԿ-ի սատարումը ստանալու համար, և ՀԱԿ-ն է, որ այսօր ինտենսիվ կերպով փորձում է Ծառուկյանին համոզել միասնականության հարցում: Ըստ երևույթին, Ծառուկյանը նաև դրա համար է փորձում ձգել, տեսնելու համար, թե արդյոք Տեր-Պետրոսյանն այնուհանդերձ կփորձի՞ խաղ սկսել նաև Սերժ Սարգսյանի հետ, թե՞ կսպասի Ծառուկյանին ինչքան պետք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում