Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող Կատալոնիայի ինքնավարությունում ընտրություներում հաղթել է «Մերձեցում և միություն» ազգայնական կուսակցությունը: Դրա հետ մեկտեղ նա զգալիորեն կորցրել է նախկին դիրքը: Այս մասին վկայում են 100% ձայների հաշվման արդյունքները:
«Մերձեցում և միություն»-ը ոչ միայն չի կարողացել բացարձակ մեծամասնություն կազմել շրջանային խորհրդարանում, ինչի հույսն ուներ կոալիցիայի նախագահ և ինքնավարության գործող ղեկավար Արթուր Մասը, այլև 12 մանդատ կորցրել է, փոխանցում է ITAR-TASS-ը: Եթե նախկինում նա ուներ 62 պատգամավոր, ապա հիմա նրանց թիվը կրճատվել է մինչը 50-ի, ինչը համապատասխանում է ձայների 30,5%-ին:
Երկրորոդ տեղը զբաղեցրել են Կատալոնիայի հանրապետական ձախերը, որոնք ընտրողների 13,6%-ի աջակցության շնորհիվ` ստացել են 21 տեղ:
Նրանց հետևում են Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը (14,4% և 20 տեղ) և ժողովրդական կուսակցությունը (13% և 19 տեղ): «Միացյալ ձախեր»-«Կանաչներ»-ը ստացել է ձայների 9,9%-ը, նոր խորհրդարանում 13 տեղ կունենա: «Քաղաքացիներ»-ը ստացել է 7,6% ձայն և 9 տեղ:
Դիտորդնեը նշում են, որ այս ընտրություններին գրանցվել է ընտրողների ռեկորդային հոսք` 69,4%: Այդ օրը քվեարկելու իրավունք է ունեցել Կատալոնայի 5,4 մլն բնակիչ:
Այսպիսով՝ Արթուր Մասն իր նախընտրական խոստումը կատարելու` շրջանն Իսպանիայից առանձնացնելու համար բացարձակ մեծամասնություն չի կազմել խորհրդարանում (68 տեղ), նշում է RIA Novosti-n:
«Խորհրդարանում ուժերի նոր դասավորությունը մեզնից նոր մոտեցումներ է պահանջում, քանի որ «Մերձեցում և միություն»-ը չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը՝ կառավարությունը գլխավորելու համար»,- ասել է Մասը:
Նրա խոոքով` «Եկել է ժամանակը, երբ մյուս քաղաքական ուժերը ևս պետք է բաժանեն պատասխանատվությունը Կատալոնիայում տիրող իրադրության համար:
Նոյեմբերի 25-ին Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություներ անցկացնելու որոշումն ընդունվել է այն բանից հոտո, երբ կենտրոնական կառավարությունը մերժել է ինքնիշխանությանը տրամադրել սեփական բյուջեում հարկային հատկացումների մակարդակը որոշելու հնարավորություն:







































