Monday, 06 07 2026
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան

Ամենաթանկարժեք սպորտային բրենդների թոփ-տասնյակը

Հրապարակվել են աշխարհի ամենաթանկարժեք սպորտային ապրանքանիշների անվանումները: Ընդ որում, տասնյակում հայտնվել են ամերիկյան բեյսբոլի երեք և ֆուտբոլի երկու ակումբներ, մնացած տեղերը բաժանել են եվրոպական ֆուտբոլային ակումբները:

10. «Արսենալ» ՖԱ, Լոնդոն
Բրենդի արժեքն է 156 միլիոն դոլար
2012 թվականին ակումբը մեծացրել է շահույթը Carlsberg գարեջրի ընկերության և Betsson բուքմեյքերական գրասենյակի հետ կնքած պայմանագրերի շնորհիվ: Սեզոնի արդյունքներով «Արսենալը» կստանա 59 միլիոն դոլար շահույթ, անցած սեզոնին ստացել է 24 միլիոն դոլար:

9. «Բարսելոնա» ՖԱ, Կատալոնիա
Բրենդի արժեքն է 176 միլիոն դոլար
Սեզոնի արդյունքներով ակումբը կստանա ռեկորդային 52 միլիոն դոլար եկամուտ: Աշխատած գումարով «Բարսան» կվճարի իր պարտքի մի մասը, որը 440 միլիոն դոլար է կազմում:

8. «Նյու-Ինգլընդ Փեթրիոթս» ՖԱ, Ֆոքսբորո, Մասաչուսեթս նահանգ
Բրենդի արժեքն է 188 միլիոն դոլար
Gillette Stadium ակումբի տնային արենան է և ԱՄՆ-ի ամենամեծ ֆուտբոլային խաղադաշտը: Խաղադաշտի շուրջը կառուցված է, այսպես կոչված, Patriot Place-ը, որը ներառում է խանութներ, ռեստորաններ և ակումբի թանգարանը: Բրենդի օգտին է աշխատում նաև «Էմմի»–ի արժանացած Patriots All Access հեռուստահաղորդումը, որի ժամանակ ամեն շաբաթ պատմվում է խաղացողների և ակումբի աշխատակիցների կյանքի մասին։

7. «Բոստոն Ռեդ Սոքս» ԲԱ, Բոստոն, Մասաչուսեթս նահանգ
Բրենդի արժեքն է 192 միլիոն դոլար
2002 թ. Fenway Sports-ի կողմից գնվելուց հետո բրենդն ամրապնդել է իր դիրքերը՝ ավելացնելով և 95–ի հասցնելով ակումբի առևտրային գործընկերների թիվը:

6. «Բավարիա» ՖԱ, Մյունխեն
Բրենդի արժեքը 192միլիոն դոլար է
Գերմանիայի ամենահայտնի սպորտային ակումբի հովանավորը Adidas-ն է, այդ պայմանագիրը գործում է մինչև 2019 թվականը և նախատեսում է ամենամյա 36 միլիոն դոլար վճարներ: Անցած սեզոնին ակումբի առևտրային շահույթը կազմել է 546 միլիոն դոլար:

5. «Լոս Անջելես Դոջերս» ԲԱ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա
Բրենդի արժեքը 202 միլիոն դոլար է
2012 թ. մայիսին ակումբը վաճառվել է Guggenheim Baseball Management LLC խմբին՝ 2 միլիարդ դոլարով: 150 միլիոն դոլար էլ վճարվել է ակումբի մարզադաշտի և հարակից տարածքի համար: Մոտ ժամանակներս «Դոջերսը» պատրաստվում է 4 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր կնքել մեդիաընկերություններից մեկի հետ:

4. «Դալլաս Կովբոյզ» ՖԱ, Արլինգթոն, Տեխաս նահանգ
Բրենդի արժեքն է 249 միլիոն դոլար
«Դալլասը» միակ ակումբն է, որի միանգամից չորս խաղացողներ վաճառված սպորտային շապիկների թվով անցած տարի ընդգրկվել են թոփ-քսանյակի մեջ: Ակումբի թիմը ԱՄՆ-ի սպորտային թիմերից ամենաթանկարժեքն է: Դրա արժեքը գնահատվում է 2,1 միլիարդ դոլար:

3. «Ռեալ Մադրիդ» ՖԱ, Մադրիդ
Բրենդի արժեքը 255 միլիոն դոլար է
Սեզոնի տվյալներով բրենդը կստանա 695 միլիոն դոլարով ավելի շատ շահույթ, քան մնացած ակումբները: Իսպանիայի գործող չեմպիոնը վերջերս մինչև 2020 թվականը երկարացրել է պայմամագիրն Adidas-ի հետ՝ ապահովելով ամենամյա 40 միլիոն դոլարի եկամուտ:

2. «Մանչեսթեր Յունայթեդ» ՖԱ, Սթրեթֆորդ, Մեծ Մանչեսթեր
Բրենդի արժեքն է 293 միլիոն դոլար
Ակումբի արժեքը գնահատվում է 2,23 միլիարդ դոլար: DHL-ի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Անգլիայի 19–անգամյա չեմպիոնների եկամուտը 14 %-ով ավելացել է և կազմել է 191 միլիոն դոլար: 2014–15 Chevrolet-ի հետ կնքած յոթնամյա հովանավորության պայմանագրով ակումբը կստանա 559 միլիոն դոլար:

1.«Նյու-Յորք Յանքիզ» ԲԱ, Նյու-Յորք
Բրենդի արժեքը 363 միլիոն դոլար է
Ամբողջ աշխարհը NY լոգոտիպով սպորտային շապիկներ է կրում՝ տեղյակ չլինելով, որ աշխարհում այդպիսի բեյսբոլային թիմ գոյություն ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում